Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին

ԱԺ նախագահն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց 
միության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը  սեպտեմբերի 30-ին ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետության կայացման ու հզորացման, գրագետ հասարակության ձեւավորման գործում կարեւորել է կրթական համակարգի, մասնավորապես դպրոցի եւ բանակի դերը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կարեւորել է կրթության դերը եւ ակնածանքով է վերաբերվել դպրոցին ու ուսուցչին: Պարոն Սահակյանը, անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին, նշել է, որ վերջին տարիներին դպրոցի բազմաթիվ խնդիրներ են լուծում ստացել թե Երեւանում, թե մարզերում:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ միության անդամները ԱԺ նախագահի հետ զրույցում ներկայացրել են միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները, անդրադարձել են ոլորտում առկա բացթողումներին ու հիմնախնդիրներին:

Քննարկվել են այլ հարցեր եւս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]