Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը գնահատում է ԼՂ հարցում Հունաստանի հավասարակշիռ դիրքորոշումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը գնահատում է ԼՂ հարցում Հունաստանի հավասարակշիռ 
դիրքորոշումը. 
Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահը հանդիպմանը Հունաստանի իր գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: «Մենք բարձր ենք գնահատում Հունաստանի հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշումն այս հարցում: Հունաստանի պաշտոնական դիրքոշումն է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ Մինսկի խմբի առաջարկած լուծումների տարբերակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Նախագահը:

Իր հերթին Հունաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը ներկայացրել է Կիպրական խնդրի շուրջ վերջին զարգացումներն ու նշել, որ բանակցություններն այդ հարցում ճգնաժամային փուլում են: «Մենք պայքարում ենք թուրքական բռնատիրությանը վերջ դնելու ուղղությամբ, սակայն թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները հուսադրող չեն»,-ասաց Պապուլիասը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: Առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը` սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ: Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]