Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ խաղաղապահները բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը. Թևան Պողոսյան

Հայ խաղաղապահները բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը. Թևան 
Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 տարում Հայաստանը դարձել է ոչ միայն անվտանգություն սպառող, այլ նաև անվտանգություն արտահանող երկիր: Ազգային ժողովում Լիբանան հայ խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ տեխնիկական համաձայնագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: «Հայաստանը վերջին տարիներին իսկապես արժանի ներդրում ունի միջազգային անվտանգության ապահովման և խաղաղապահ առաքելություններում: Սա բոլորիս մեջ հպարտության զգացում է առաջացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:

Նա ուրախությամբ ընդգծեց, որ Կոսովոյում Անգլիան ունի ընդամենը մեկ սպա, իսկ Հայաստանը՝ 30-ից ավել զինծառայող:

Պատգամավորը նաև նկատեց, որ այս տարիներին տարբեր վայրերում գտնվող հայ խաղաղապահները պատվով կատարել են իրենց առաջադրանքը՝ միջազգային հանրության աչքում բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը: «Համոզված եմ, որ Լիբանանում էլ մեր խաղաղապահ ստորաբաժանումը պատվով կկատարի իր առջև դրված պարտականությունները՝ էլ ավելի բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Ազգային ժողովը քննարկում է իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան հայ խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ՝ Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված տեխնիկական համաձայնագիրը:  Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը բաղկացած կլինի 30 զինծառայողից և երկու սպայից: Ֆինանսական հարցերը հոգալու է ՄԱԿ-ը: Հայ զինծառայողների բուժման ծախսերը հոգալու է իտալական կողմը` տեղի իտալական բուժսպասարկման կետերում, իսկ եթե տեղում հնարավոր չէ կազմակերպել բուժումը, ապա այդ դեպքում ծախսերը հոգում է հայկական կողմը: Իտալական կողմը նաև անվճար հոգալու է հայ զինծառայողների որևէ վայր տեղափոխելու և հետդարձի ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]