Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անտիբիոտիկները կապված են ճարպակալման զարգացման ռիսկի հետ. գիտնականներ

Անտիբիոտիկները կապված են ճարպակալման զարգացման ռիսկի հետ. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ անտիբիոտիկներով բուժընթացներ անցած երեխաներն ավելի մեծ չափով են ենթակա ճարպակալման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Միացյալ Նահանգների բժշկական ասոցիացիայի JAMA Pediatrics հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ երկու տարեկանից փոքր այն երեխաները, որոնք անցել են անտիբիոտիկների չորս կամ ավելի բուժընթաց, ապագայում 10 տոկոս կազմող դեպքերում ավելի հաճախ են տառապում այդ հիվանդությամբ:      

Ըստ որում հեղինակներն ընդգծում են, որ այդ դեղերն ուղղակիորեն ճարպակալում չեն հարուցում, եւ երեխաներին խորհուրդ են տալիս շարունակել բուժումը:

Գիտնականների խոսքով՝ այդ կապի պատճառները բացահայտելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]