1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Տաշիր»-ը Մորոզովյան մանկական հիվանդանոցի նոր մասնաշենք Է կառուցում Մոսկվայում

«Տաշիր»-ը Մորոզովյան մանկական հիվանդանոցի նոր մասնաշենք Է կառուցում Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր» ընկերությունների խումբը Մոսկվայում կառուցում Է Մորոզովյան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի նոր մասնաշենք՝ 74 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Դրանում ճշտվում է, որ ներկայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտը եւ օբյեկտը շահագործման հաձնելը պլանավորված է 2016 թվականին:

«Հիվանդանոցի նոր համալիրում կհայտնվեն ժամանակակից ինժեներային եւ բժշկական սարքավորումներ եւ առողջապահության քաղաքային համակարգում ողնուղեղի փոխպատվաստման առաջին բաժանմունքը: Ընդամենը շենքը կմիավորի 15 ֆունկցիոնալ բաժանմունք, որոնք կարող են բուժման ընդունել մինչեւ 500 ստացիոնար հիվանդների, նշվում Է մամուլի տեղեկագրում: Հաստատված նախագծի համաձայն՝ բուժական կորպուսի նոր 7-հարկանի շենքը ստորգետնյա անցումով կմիացվի հիվանդանոցի արդեն գոյություն ունեցող մասնաշենքի հետ:

«Տաշիր» խումբն ստեղծվել Է 1999 թվականին: 2004 թվականին ընկերությունը մտել Է առեւտրային անշարժ գույքի մոսկովյան շուկա: Անշարժ գույքի գործող, կառուցվող եւ նախագծվող օբյեկտների ընդհանուր մակերեսը կազմում Է ավելի քան 4,5 մլն քառակուսի մետր: Ընկերության հիմնական սեփականատերը Սամվել Կարապետյանն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]