Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռիոն հանձնում է օլիմպիական հերթական «ստուգարք»-ը

Ռիոն հանձնում է օլիմպիական հերթական «ստուգարք»-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները հետևում են Օլիմպիական կառույցների շինարարություններին:

Բրազիլիական Ռիո դե Ժանեյրոն հանձնում է հերթական «օլիմպիական ստուգարքը»: Արդեն 7-րդ անգամ Ռիո են այցելում ՄՕԿ-ի 2016 թվականի Օլիմիական խաղերի վերահսկիչ կոմիտեի ներկայացուցիչները: Դեռևս մարտ ամսին կոմիտեի ներկայացուցիչների այցից հետո Բրազիլիան զգուշացվել էր. «Պետք չէ կորցնել մի օր անգամ»: Ինչպես երևում է, բրազիլացիներն զգուշացումն ընդունել են: Մեծ թափով աշխատանքներ են տարվում օլիմպիական գլխավոր կառույցում` Ռիոյի Բարա շրջանում, որտեղ կկայանան խաղերի 21 մարզաձևերի մրցելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Տարվող աշխատանքների վերաբերյալ միջազգային օլիմպիական կոմիտեի վերջնական գնահատականը կտրվի շաբաթվա վերջին, երբ ԶԼՄ-ների հետ զրույցում ՄՕԿ-ի ներկայացուցիչները իրենց կարծիքը կհայտնեն այս կամ այն աշխատանքի վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]