1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Իսրայելին մեղադրել է իսլամատյացության մեջ

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Իսրայելին մեղադրել է իսլամատյացության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Ջավադ Սաֆաեին, Նյու Յորքում ելույթ ունենալով  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, Իսրայելին մեղադրել է իսլամատյացության, ինչպես նաեւ զանգվածային բնաջնջման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի արտադրության եւ այն պահելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին՝ Սաֆաեին ասել է. «Հռետորը փորձեց ձեռքերը լվանալ Գազայի սպանդի արդյունքում վերջերս սպանված մարդկանց արյան մեջ, որը կատարվեց ամբողջ աշխարհի աչքի առաջ: Նա շտապել է ԳԱ, որպեսզի նոր պատերազմի կոչ անի ամբողջ իսլամական աշխարհի եւ իսլամական քաղաքակրթության դեմ՝ առանց որեւէ հիմքի նրանց կապելով «Իսլամական պետություն» խմբավորման հետ եւ քարոզելով իրանատյացություն եւ իսլամատյացություն»:

Իրանի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը, «վերջերս ներխուժելով Գազա, խախտել է միջազգային բոլոր նորմերն ու օրենքները, ինչը հանգեցրել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի զոհվելուն»: Նրա խոսքով՝ «ավելի քան կես միլիոն մարդ անօթեւան է մնացել»:

Նաթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, հայտարարել Էր, թե Իրանը տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք Է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]