1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ քառօրյա. օր երկրորդ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. օր երկրորդ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումն ավարտվել է նախորդ օրվա նիստում:

Սեպտեմբերի 29-ի նիստում խորհրդարանն ավարտել է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ աուդիտի պահանջը կուսակցությունների համար գործի ոչ թե ըստ ակտիվների չափի այլ տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում:

ԱԺ-ն ավարտեց նաև Արդյունաբերական քաղաքականության մասին օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ, որի հեղինակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է: Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել օրենքը արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները, արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարաբերությունները:

Խորհրդարանն ավարտել է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը, որով առաջարկվում է սահմանել, որ առաջարկվում է պատժել կարգազանց պատգամավորներին: Մասնավորապես, առաջարկվում է որպես զանցանք սահմանել պատգամավորի կողմից ուրիշի փոխարեն քվեարկելը:

30.09.2014





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]