Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ժիրինովսկին Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը

Ժիրինովսկին Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցավոտ խնդիր է, և Ռուսաստանը հետաքրքված է, որպեսզի այն որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով Բաքվում Սլավոնական համալսարանի ուսանողների առջև:

Ժիրինովսկին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը օգտակար կլինի և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար: «Այժմ կա այն ընկալումը, որ հակամարտությունը հարկավոր է կարգավորել: Իսկ այդ կարգավորումը կարող է լինել երկու երկրների ղեկավարների մակարդակով»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]