Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահի ելույթն աշխարհին հստակեցրեց Հայաստանի դիրքորոշումը. քաղաքագետ

Նախագահի ելույթն աշխարհին հստակեցրեց Հայաստանի դիրքորոշումը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթով աշխարհին հստակեցվեց Հայաստանի դիրքորոշումը թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի գնահատմամբ, ելույթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հատվածը Սոչիում երեք նախագահների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցված հարցի շարունակությունն էր: «Փակագծերը բավականաչափ բացվեցին եւ Սոչիում հնչած հռետորական հարցին հաջորդեց ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի բացումն ու հերթականությամբ նշվեց, թե բանաձեւերի որ կետերն ու ինչպես չի կատարում Ադրբեջանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բեքարյանը` հավելելով, որ վաղուց ժամանակն էր դիրքորոշումները հստակեցնել:

Ըստ Բեքարյանի, պակաս կարեւոր չէր նաեւ այն հանգամանքը, որ նախագահն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանն ու այդ կառույցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացրեց:

Անդրադառնալով Շոտլանդիայում ավարտված անկախության հանրաքվեին, Բեքարյանն ասաց, որ հանրաքվեն նոր իրավիճակ է ստեղծել: Անդրադառնալով Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչի` Երեւանում հնչեցրած մտքին, թե Շոտլանդիայի հանրաքվեի դասերը չեն կարող համընդհանուր լինել բոլոր ազգերի համար, Բեքարյանը հիշեցրել է այն իրավիճակը, երբ մի քանի տարի առաջ երկրները ճանաչում էին Կոսովոյի անկախությունն ու միաժամանակ հայտարարում, որ Կոսովոյի դեպքն առանձնահատուկ է: Ըստ  Բեքարյանի, շատ ցավալի է, որ դիվանագիտական բարձր կարգ ունեցող ներկայացուցիչները խոսում են հանրաքվեի առանձնահատուկ լինելու մասին: Ըստ քաղաքագետի, Շոտլանդիայի հանրաքվեն առանձնահատուկ էր նրանով, որ կար քաղաքական մշակույթ, ժողովրդավարության, ավանդույթների, մարդու իրավունքների վերաբերյալ հարգանք: Այս առումով անշուշտ կա տարբերություն Շոտլանդիայի եւ Ղարաբաղի հանրաքվեների միջեւ, քանի որ ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, Ադրբեջանը վերոնշյալ տարրերից որեւէ մեկը չունի, ոչ հայերի ոչ էլ ընդհանրապես իր ժողովրդի հանդեպ:

Կարեն Բեքարյանի փոխանցմամբ, Շոտլանդիայի հանրաքվեով զարգացումները նոր թափ առան, քանի որ ազգերի ինքնորոշման որոշակի ազդակներ կան արդեն Կատալոնիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Բասկերի երկրում:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, նախագահը նշել է, որ Հայաստանը լրջորեն մտածում է արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու ուղղությամբ: Նախագահը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության մասին, նեկայացրել իրավիճակը, հիշեցրել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 4 բանաձեւերը, որոնք Ադրբեջանը պարբերաբար շահարկում է եւ ներկայացնում այն լույսի ներքո, որ ձեռնտու է իրեն եւ այդ կերպ շարունակում իր ապակառուցողական քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]