Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կարևորում է կրոնական ունեցվածքի սեփականության իրավունքի վերականգնումը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կարևորում է կրոնական ունեցվածքի սեփականության 
իրավունքի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էթնիկ եւ կրոնական համայնքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև կրոնական նշանակության ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումը շատ կարեւոր առաջնահերթություն կլինի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասի համար:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից, այս մասին դեսպանը հայտարարել է՝ ի պատասխան սենատոր Մարկ Քիրքի հարցի:

Սենատոր Քիրքի հարցրեը վերաբերել են Հայոց ցեղասպանության  եւ Թուրքիայի կողմից հայկական, հունական ու ասորական եկեղեցիների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությանը: Բասը, հետեւելով Սպիտակ տան կողմից ստացված ցուցումներին, խուսափել է Հայոց ցեղասպանության ուղղակի հիշատակումից՝ նշելով, որ այդ ողբերգությունը անվանելու պետքարտուղարության կողմից օգտագործվող տերմինաբանությունը Նախագահի կողմից ընդունված սահմանում է: Այսպես, պետքարտուղարության քաղաքականության շրջանակներում ճանաչելով Օսմանական կայսրության վերջին օրերին 1.5 մլն հայերի սպանության եւ աքսորման փաստը, ամերիկացի դիվանագետը բացահայտ կերպով շրջանցել է սպանությունների համար պատասխանատվության շուրջ սենատոր Քիրքի հարցը:

Ընդ որում, ընդունելով, որ թուրքական կառավարությունը 1936-2011թթ. ընթացքում բռնագրավել է քրիստոնեական եւ հրեական կրոնական համայնքներին պատկանող ունեցվածքը, Բասը թվարկել մի քանի որոշակի քայլեր, որոնք նա պատրաստ է ձեռնարկել դրանց վերադարձի ապահովմանն օժանդակելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]