Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գետազատի նախադպրոցական հաստատությունում նշեցին ՀՀ Անկախություն տոնը

Գետազատի նախադպրոցական հաստատությունում նշեցին ՀՀ Անկախություն տոնը

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի կրթական եւ մշակութային օջախներում շարունակվում են ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները: Սեպտեմբերի 23-ին Գետազատ համայնքի մանկապարտեզում, ի նշանավորումն Անկախության օրվա, տեղի ունեցավ ցերեկույթ:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, օգնական Նարեկ Ասլանյանը, համայնքապետ Գարեգին Հարությունյանը:

Ողջույնի եւ բացման խոսքով հանդես եկավ մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը, ով նշեց, որ անկախությունը յուրաքանչյուր հայի սեփականությունն է` ուստի եւ իրենց մանկապարտեզը չէր կարող շրջանցել այդ կարեւորագույն տոնը: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հանդիսավոր շարքով բակ մտան երեխաները` «Ես հայ եմ» մակագրությամբ վերնաշապիկներով, ձեռքերին` փոքրիկ եռագույնը: Նրանք արտասանեցին անկախության նվաճման, եռագույնի, զինանշանի մասին: Երեխաները կատարեցին Մայր հայրենիքին, բանակին նվիրված երգեր:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով մանկապերտեզի կոլեկտիվին բովանդակալից եւ ուսուցողական միջոցառման համար, որի խորհուրդը Հայաստանի անկախությունն է, կարեւորեց միջոցառումն, ասելով, որ հենց մանուկ հասակից պետք է երեխաների մեջ սերմանել հայրնիքի, պետականության նկատմամբ սեր ու հարգանք, ինչն այդպես հետեւողականորեն անում է մանկապերտեզի կոլեկտիվը: Գետազատ համայնքի մանկապարտեզն ունի միջին եւ ավագ մեկական խումբ, ուր հաճախում են Գետազատ եւ Մրգանուշ համայնքների նախադպրոցական տարիքի երեխաները: Չնայած շենքային վատ պայմաններին, մանկապարտեզը միշտ էլ կազմակերպում է հետաքրքիր, ուսուցողական միջոցառումներ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]