Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մամեդյարովը հանդիպել է Ուորլիքին

Մամեդյարովը հանդիպել է Ուորլիքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

Ավելի վաղ Թվիթերի իր միկրոբլոգում Ուորլիքը գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում: «Այսօր Նյու Յորքում ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- գրել էր ամերիկացի համանախագահը:

Այս օրերին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]