Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը համայն հայությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրաձնել Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցման դեմ

Հրանուշ Հակոբյանը համայն հայությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրաձնել Դեր 
Զորի հայկական եկեղեցու պայթեցման դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչով դիմել է համահայկական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին  և խորհուրդներին՝ բողոքի ձայն բարձրացնել Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պատմական եկեղեցին պայթեցնելու դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրանուշ Հակոբյանի կոչում, մասնավորապես, ասված է.

«Սեպտեմբերի 21-ին ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պատմական եկեղեցին:

ՀՀ սփյուռքի նախարարությունը խստորեն դատապարտելում է այս անասելի վայրագության, մշակութային ցեղասպանության նոր դրսևորումը, կոչ է անում սփյուռքյան բոլոր կառույցներին ու կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին՝ հայ ժողովրդի նվիրական սրբավայրի դեմ իրագործված այս սոսկալի վանդալիզմի դեմ բողոքի ձայն բարձրացնել, դիմել իրենց բնակության երկրների իշխանություններին, օտարերկրյա դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, մշակույթի պահպանությամբ զբաղվող հեղինակավոր կառույցներին՝  դատապարտելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի,  հայ ժողովրդի և բոլոր ազգերի, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության դեմ իրականացված ոճիրը և միջոցներ ձեռնարկել՝ ուղիներ գտնելու, կանխելու համար նման քստմնելի  հանցագործությունները:

Վստահ եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօյակին համայն հայությունը կդրսևորի միասնական կամք ու վճռականություն՝  իր ձայնը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին: Խնդրում եմ Ձեր քայլերի մասին տեղեկացնել նաև նախարարությանը:

Խորին հարգանքով՝ Հրանուշ Հակոբյան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]