Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում. Բակո Սահակյան

Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում. 
Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության սենատի անդամ Ֆիլիպ Կալտենբախին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի կարեւոր դերակատարությամբ, այնտեղ հայկական մեծ համայնքի առկայությամբ եւ Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի ընդգծված բարեկամական վերաբերմունքով:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման մեջ եւ պատրաստ է անել հնարավորն այս ուղղությամբ: Որպես փոխգործակցության կարեւոր ուղղություն՝ երկուստեք նշվել է խորհրդարանական կապերի զարգացումը եւ դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]