Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Hayatt place Yerevan հյուրանոցային համալիրի գլխավոր մենեջերին ներկայացվել է Երևանի ներդրումային դաշտը

Hayatt place Yerevan հյուրանոցային համալիրի գլխավոր մենեջերին ներկայացվել է 
Երևանի ներդրումային դաշտը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը և մշակույթի և տուրիզմի  վարչության տուրիզմի  բաժնի պետ Մարիա Բարաղամյանը հանդիպել են «Hayatt place Yerevan» հյուրանոցի նորանշանակ գլխավոր մենեջեր Ստանիսլավ Ստոյչիչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը հյուրին  ներկայացրել է Երևանի ներդրումային դաշտը՝ հատկանշելով Երևանի քաղաքապետարանի մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձը։ Երևանի քաղաքապետի անունից ողջունելով հյուրին՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է քննարկել և ընդունել համագործակցության նոր առաջարկություններ։

«Քաղաքային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող  տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերությունների հետ համագործակցության բավականին հաջողված պատմություն ունի և, անշուշտ, պատրաստակամ է նաև ձեզ հետ համագործակցելու։ Առաջիկայում Երևանի տոնն է՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը, և առաջարկում ենք հենց այս առիթով սկսել մեր համագործակցության պատմությունը»,- նշել է Արմեն Հարությունյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, իր հերթին ներկայացնելով տուրիզմի ոլորտում Երևանի քաղաքապետարանի քաղաքականությունը, կարևորել է երևանյան հյուրանոցների հնարավոր ներգրավվածությունը քաղաքային միջոցառումներում և ոլորտին առնչվող ծրագրերում։

«Hayatt place Yerevan» հյուրանոցային համալիրի գլխավոր մենեջեր Ստանիսլավ Ստոյչիչը շնորհակալություն է հայտնել ճանաչողական հանդիպման առաջարկին ընդառաջելու համար։

««Hayatt» հյուրանոցային ցանցում աշխատելու 25 տարվա փորձս ցույց է տալիս, որ հյուրանոցային գործի հաջողությունը նաև պայմանավորված է տվյալ քաղաքում, քաղաքային միջավայրին ինտեգրվելու ակտիվությամբ, ինչպես նաև ծրագրերին, միջոցառումներին ներգրավվածությամբ. հետևաբար, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ հանդիպումը որպես առաջնայնություն ենք գնահատել»,- նշել է Ստանիսլավ Ստոյչիչը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]