Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թունիսում «Ան Նահդա» շարժման անդամն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում

Թունիսում «Ան Նահդա» շարժման անդամն առաջադրել է թեկնածությունը 
նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսում «Ան Նահդա» շարժման անդամներից Մուհամմադ Ֆարիխան առաջադրել է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդպիսով խախտվել է շարժման որոշումը` նախագահական ընտրություններում թեկնածու չներկայացնելու վերաբերյալ:

Ֆարիխան նշել է, որ առաջադրվում է որպես անկախ թեկնածու՝ ավելացնելով, որ Թունիսը նոր իրականության և նոր դեմքերի կարիք ունի, ովքեր կիրականցնեն թունսիցիների պահանջները թե' աշխատանքի, թե բարեկեցիկ կյանքի ապահովման ոլորտներում՝ պահպանելով ուժեղ պետության անվտանգությունը և ազատությունը:

Ի պատասխան այդ քայլի՝ շարժման ղեկավարությունը նշել է, որ Ֆարիխայի թեկնածությունն անհրաժեշտ չէ` միևնույն ժամանակ հաստատելով, որ կաջակցի նրան խորհրարանական ընտրություններում:

Նախագահական ընտրությունները Թունիսում կկայանան նոյեմբերի 23-ին: Մինչ այդ` հոկտեմբերի 25-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Թունիսում գործող օրենքի համաձայն՝ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ: Թունիսի նախագահի թեկնածուն պետք է լինի 35 տարին բոլորած մուսուլման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]