Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առողջ կենսակերպը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում Է 86 տոկոսով. գիտնականներ

Առողջ կենսակերպը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում Է 86 տոկոսով. 
գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականներն ավարտել են ինֆարկտի կանխարգելման կապակցությամբ անցկացված ընդգրկուն հետազոտությունը, որը, չնայած վերջին տարիներին դիտվող դրական փոփոխություններին, նախկինի պես Շվեդիայում մահվան գլխավոր պատճառն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ստացված տվյալների հիման վրա բժիշկները պնդում են, որ յուրաքանչյուր չորս ինֆարկտից երեքի դեպքում կարելի Էր դրանից խուսափել՝ օգտագործելով առողջ ապրելակերպի վերաբերյալ ստանդարտ խորհուրդները: Հետազոտությունն ընդգրկել է Թագավորության 45-ից մինչեւ 79 տարեկան 20 հազար առողջ քաղաքացիների, որոնց նկատմամբ միջին հաշվով 11 տարի դիտարկում է իրականացրել անկետավորման միջոցով:

Մասնակիցները պետք Է պատասխանեին իրենց սննդակարգին, ալկոհոլի օգտագործման չափին, ծխելուն, քաշին եւ ֆիզիկական ակտիվությանը վերաբերող հարցերին: Ինֆարկտի նկատմամբ ամենափոքր նախահակվածությունը դիտվել Է այն մասնակիցների մոտ, որոնք օրական առնվազն 40 րոպե քայլել են կամ հեծանիվ վարել, մարզվել շաբաթական գոնե մեկ ժամ, ունեցել են մինչեւ 98 սանտիմետր գոտկատեղ, չափավոր են օգտագործել ալկոհոլը, չեն ծխել եւ սնվել են առողջարար մթերքներով, ինչը ենթադրում Է մրգերի, բանջարեղենի, արմատապտուղենի, ընկուզեղենի, ցածր յուղայնությամբ կաթնամթերքի եւ ձկնեղենի կանոնավոր գործածումը:

Բժիշկների ստացած արդյունքները խոսում են այն մասին, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը ինֆարկտի     հավանականությունը նվազեցնում Է 35 տոկոսով: Եթե դրան գումարվի նաեւ ծխելուց հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը եւ գոտկատեղի ոչ մեծ ծավալը, ապա ռիսկի խմբի համեմատությամբ սրտի հիվանդության վտանգը կնվազի ամբողջ 86 տոկոսով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]