Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքում մոտ 3 տասնյակ զինյալ է սպանվել

Իրաքում մոտ 3 տասնյակ զինյալ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան անվտանգության ուժերը հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ին ԻԼԻՊ խմբավորման 18 ահաբեկիչներ են ոչնչացրել, ևս 9-ը վիրավորվել են Բաբելոնի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ, ոչնչացվել են նրանց զենքերով լի 3 մեքենաները: Բախումներն ընթացել են Բաբելոնի հյուսիսում գտնվող Աբդ, Յաս, Ֆադիլիա բնակավայրերում:

Եվս 8 ահաբեկիչներ սպանվել և 27-ը վիրավորվել են մարզի արևմտյան հատվածում` ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով: Ամերիկյան ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ Արբիլ մարզում ԻԼԻՊ-ին պատկանող 3 մեքենաներ են ոչնչացվել:  Ամերիկյան օդուժը հարված է հասցրել նաև ԻԼԻՊ-ի դիրքերին Քիրքուք մարզի Քուազ գյուղում:

Սեպտեմբերի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Աուր թաղամասում ականապատ մեքենայի պայթյունից 10 մարդ էր զոհվել, ևս 25-ը` վիրավորվել: Մայրաքաղաքի հարավում մեկ զինծառայող զոհվել, ևս 2-ը վիրավորվել էին անցագրային կետի վրա հարձակումից:

ԱՄՆ-ն իր դաշնակից երկրների հետ հակաահաբեկչական գործունեություն է ծավալում Իրաքում և Սիրիայում` ԻԼԻՊ խմբավորման հենակետերի ուղղությամբ: Մեկ օրվա ընթացքում խմբավորումը զգալի կորուստներ է կրել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]