Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողություն

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել առաջին կուրսեցիների 
երդման արարողություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ուսանողների երդմնակալությանը ներկա են եղել ԼՂՀ Կրթության և գիտության նախարար Սլավա   Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, համալսարանականներ, բազմաթիվ հյուրեր, ծնողներ։

Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են դրել Արցախյան ազատամարտում  զոհված ԱրՊՀ ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որի մոտ էլ անցկացվել է երդման արարողությանը: Հնչել է ԱրՊՀ օրհներգը, որին հաջորդել է հաստատության ռեկտորի բացման խոսքը: «Այսօրվա խորհուրդը տարիների պատմություն ունի. սա մեր  կրթօջախի լավագույն ավանդույթներից մեկն է, և բոլորս հավաքվել ենք նշանավորելու առաջին կուրսեցիների մուտքն Արցախի Մայր բուհ: Ուսանողները, երդվելով նվիրվել ուսմանը, պետք է մշտապես հիշեն, որ առաջնակարգ, բարձր պատրաստվածության մասնագետ լինելը դարի պահանջն է, օրվա հրամայականը»,- նշել է Մանուշ Մինասյանը։

Ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսքով է դիմել նաև ԿԳ նախարարը: «Մենք չենք  կասկածում, որ տարեցտարի համալսարան է գալիս այնպիսի ուսանողություն, որն ի  սկզբանե տրամադրված է սովորելու և տիրապետելու խորը մասնագիտական գիտելիքների։ Համոզված եմ, որ պրոֆեսորադասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայի իրենց  գիտելիքները փոխանցելու ձեզ»,- ասել է Սլավա Ասրյանը։

Այնուհետև շնորհավորանքի և ողջույնի  խոսքով է հանդես եկել ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Ապա տեղի է ունեցել բուն երդման արարողությունը: Առաջին կուրսեցիներին հանձնվել են ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները։ Շնորհավորելով առաջին կուրսեցիներին` Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն օրհնել է երդման  արարողությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]