Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արևմուտքի պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին զարգացնել տնտեսության թույլ ճյուղերը. պատգամավոր

Արևմուտքի պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին զարգացնել տնտեսության թույլ 
ճյուղերը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր երկրները, որոնց դեմ կիրառվում են պատժամիջոցներ, ավելի շատ շահում են , քան կորցնում։ «Ռուսաստանը, իհարկե, սկզբնական շրջանում որոշակի դժվարությունների առջև կկանգնի, սակայն նրանք տիրապետում են մեծ ռեսուրսների, որոնք թույլ կտան նվազեցնել պատժամիջոցների հասցրած վնասները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների բացասական ազդեցությանը նոր ձեւավորվող տնտեսական կառույցի` Եվրասիական տնտեսական միության վրա` հաշվի առնելով Ռուսաստանի կարեւոր դերը կառույցում, ապա Ալեքսանյանը չբացառեց նաեւ սկզբնական շրջանում ԵՏՄ-ի վրա այդ պատժամիջոցների բացասական ներգործությունը: «Սակայն եթե Հայաստանը ցանկանում է ապագայում տնտեսական օգուտներ քաղել Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է պատրաստ լինի նաև դժվարություններին»,-նկատեց պատգամավորը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել մի շարք ռուս և ուկրաինացի գործիչների և կազմակերպությունների դեմ, ովքեր, ըստ վերը նշված երկրների,մեղավոր են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեջ։ Եվրամիությունն արգելել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաէներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմնեֆտ»-ի համար, ինչպես նաև ռուսական երեք խոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի եւ Միավորված ավիաշինական կորպորացիայի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am