Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին

Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին, որի տանիքը փլվել է հորդառատ անձրեւի հետեւանքով: Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ եկեղեցուն տրված է մշակույթի հուշարձանի կարգավիճակ,  ներկայում այն չի գործում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Եկեղեցու վիճակը ուսումնասիրել են Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ներկայացուցիչները եւ ընդունել որոշում, որի համաձայն առաջիկայում կսկսվի եկեղեցու վնասված տանիքի վերականգնումը:

Սեպտեմբերի 22-ին վնասված եկեղեցի են այցելել եւ ստեղծված վիճակին ծանոթացել Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Ալեքսանդր Մարգիշվիլին, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության փոխնախարար Լեւան Խարատիշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]