1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնը 20 տարվա պատմություն ունի

«Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնը 20 տարվա պատմություն ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնը նշեց իր ստեղծման 20-ամյակը: Կենտրոնը նպատակ ունի արվեստի ուժով ազդել մարդկային ներաշխարհի վրա, բացահայտել մարդկային էության դրական և բացասական գծերը, իսկ այս գաղափարի լավագույն կրողներն են երեխաները, ովքեր սեպտեմբերի 22-ին հավաքվել էին իրագործելու երկար սպասված գաղափարը՝ հանրությանը ցուցադրել նոր ներկայացում:

«Մոմի լույս՝ տիրոջ գերեզմանից» խորագրով ներկայացման մեջ ներգրավված էին 11-14 տարեկան երեխաներ:

«Ներկայացումը բեմադրված էր Սելմա Լագերլյոֆի լեգենդի հիման վրա, որը պատմում է Ռանիրո անունով մի ասպետի մասին, ով գնացել էր խաչակրաց արշավանքի, իսկ նրա կինը թողել էր նրան ու հեռացել է: Ռանիրոն ինքն իրեն խոստացել է, որ իր գտած ամենակարևոր բանը կտանի Ֆլորենցիա, և ի վերջո հասկացել, որ Տիրոջ գերեզմանից մոմի լույս տանելը կլինի իր ամենաճիշտ առաքելությունը: Լեգենդն ավարտվում է նրանով, որ Ռանիրոն կարողանում է փոխել ամբողջ աշխարհն իր բերած մի փոքր լույսով: Գեղեցիկ երևույթը չի կարող տարածում չունենալ և իր հետևորդներին չտանել դեպի բարին ու լուսավորը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց երաժշտագետ, «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենուհի Մարտիրոսյանը:

Ցանկացողները ներկայացումը կարող են դիտել նաև սեպտեմբերի 25-ին Մոսկվայի տանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]