Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն սեպտեմբերի 22-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում առկա իրավիճակին, վերջին տարիներին ոլորտում գրանցված զարգացումներին:  

Ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով հիմնադրամի հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքը`նախարար Սերգո Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության ջանքերը հիմնականում ուղղված են բարձրացնելու պարենային ապահովությունը, ավելացնելու գյուղատնտեսական մթերքներով Հայաստանի ինքնաբավությունը, հողերի արդյունավետ օգտագործումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տնտեսավարման նոր ձևերի ներդրումը և այլն:  Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ներկա պայմաններում զարգացած գյուղատնտեսություն ունենալը պետությունների կարևորագույն խնդիրներից է, և այս ուղղությամբ  ՀՀ կառավարության  իրականացրած նպատակային ծրագրերի արդյունքում հնարավոր է եղել վերջին տարիներին ապահովել տնտեսական աճի բարձր ցուցանիշներ», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս ենթատեքստում նախարարը հարկ է համարել տեղեկացնել, որ ներկայումմ հանրապետությունում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում թե' բուսաբուծության, թե' անասնաբուծության ոլորտներում գյուղատնտեսական ապրանքների ծավալների, ինչպես նաև բերքատվության և մթերատվության բարձրացման ուղղությամբ, հիմնվում են խաղողի և պտղի նոր այգետարածքներ, հատուկ ուշադրություն է դարձվում տոհմային գործի բարելավմանը, կառուցվում են նոր ջերմոցային տնտեսություններ, սպանդանոցներ ու վերամշակող արդյունաբերական ձեռնարկություններ:

Հյուրի խնդրանքով` նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում երկրի գյուղատնտեսության վրա ակնկալվող ազդեցություններին և նշել, որ միանալով այդ կառույցին ի հայտ կգան գյուղատնտեսական և պարենային ապրանքների իրացման նոր շուկաներ: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետայսու ևս շարունակելու է սերտ համագործակցությունը Եվրոպական Միության երկրների և ԱՄՆ-ի հետ:

Իր հերթին` Հորթոնը կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են, առկա են գյուղատնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]