Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարն ընդունել է նախկին դատապարտյալին ու հորդորել այլևս չշեղվել օրինական ուղուց

Արդարադատության նախարարն ընդունել է նախկին դատապարտյալին ու հորդորել 
այլևս չշեղվել օրինական ուղուց

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  Աբովյան քրեակատարողական հիմնարկից  ազատված  20-ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝  խնդրելով այդ հարցում օգնել իրեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Դեռևս հունիսի մեկին ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հովհաննես Մանուկյանն Աբովյան ՔԿՀ-ում զրուցել էր դպրոցը  նոր ավարտած դատապարտյալի հետ: Շրջանավարտը նախարարին պատմել էր, որ հիմնարկից դուրս գալուց հետո ցանկանում է ուսումը շարունակել որևէ բուհում: Նախարարն էլ հորդորել էր  անպայման դիմել իրեն, եթե քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց  հետո խնդիրներ ունենա:

Էլմանը բնակվում է Ստեփանակերտում ընտանիքի հետ: Ընտանիքի միակ կերակրողը հայրն է, տանը նաև անչափահաս երեխաներ կան: Էլմանը նախարարին ասել է, որ սպասում է օր առաջ անձնագիր ստանալուն, որպեսզի աշխատանքի ընդունվի: Նախարարը հետաքրքրվել է տղայի ընտանիքի սոցիալական վիճակով: Զրուցելով ապագայի պլաններից՝ Էլմանը նշել է, որ շուտով բանակ է գնալու: Նա նաև ասել է,որ վարորդական իրավունք է ուզում ստանալ և պետք է մասնակցի մեքենա վարելու դասընթացներին:  Ներկայացնելով քրեակատարողական  հիմնարկում իր սովորած արհեստները՝  Էլմանը  հպարտացել է, որ ձեռքից ամեն ինչ գալիս է և պատրաստ է մինչև զինվորագրվելը կատարել ցանկացած աշխատանք: Նա նաև հավաստիացրել է, որ, չնայած բաց է թողել բուհ ընդունվելու ժամկետները,  բանակից հետո անպայման մտադիր է տնտեսագետ դառնալ:  Նախարարը Էլմանին հորդորել է այլևս երբեք չշեղվել ճիշտ ճանապարհից: Նա տղային հանդիպման վերջում գրիչ է նվիրել՝  հույս հայտնելով, որ այսուհետ այն կլինի Էլմանի և՛ հզոր և՛ պիտանի  զենքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]