Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեթեւատլետները խաղարկեցին Հայաստանի անկախության գավաթը

Թեթեւատլետները խաղարկեցին Հայաստանի անկախության գավաթը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում տեղի ունեցավ  ատլետիկայի Հայաստանի անկախության գավաթի խաղարկությունը:

Ինչպես  տեղեկացնում «Արմենպրես»-ը, աղջիկների 100 մետր մրցատարածքում 13,2 վայրկյան արդյունքով հաղթեց վանաձորցի Մարիաննա Բաղյանը, 400մ մրցատարածքում՝ գյումրեցի Վարդուհի Ջանվելյանը՝ 1,02,8 րոպե արդյունքով:

800մ մրցատարածքում լավագույնն Էր վանաձորցի Էլլադա Ալավերդյանը` 2,40,5 րոպե արդյունքով:  

Պատանիների մրցումներում 100մ վազք մրցաձևում առաջին տեղը զբաղեցրեց երեւանցի Ռազմիկ Մկրտչյանը՝ 12,4 վայրկյան արդյունքով:

400մ մրցատարածքում հաղթեց երեւանցի Վարազդատ Թեւոսյանը՝ 55 վայրկյան արդյունքով:

800մ մրցատարածքում լավագույնն Էր երեւանցի Մուշեղ Շահվերդյանը` 2,11,5 րոպե արդյունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]