Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հաջորդ համաժողովը կգումարվի Շուշիում

Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հաջորդ համաժողովը 
կգումարվի Շուշիում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն սեպտեմբերի 22-ին ընդունել է  Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակից Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչներին՝ Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, հանդիպմանը ներկա էին Ավստրալիայում Հայկական առևտրի պալատի նախագահ Ռիտա Լեփեջյանը, Հայ-իրանական առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, Հայ-ռումինական առևտրա­արդյունաբերական ասոցիացիայի նախագահ Վարուժան Ոսկանյանը, Լիբանան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի փոխատենապետ Հրայր Տանձիկյանը, Լիբանան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիգոր Բայասալյանը, լիբանանահայ գործարար, Հայ ոսկերիչների միության (AJA)  հիմնադիր անդամ Նազարեթ Սապունջյանը և Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Վահրամ Փիրջանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Քննարկվել են Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Որոշվեց, որ Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հաջորդ համաժողովը կգումարվի 2015թ. մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Համաժողովի աշխատանքները կմեկնարկեն Արցախում, այնուհետև  կշարունակվեն Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]