Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությունը

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած 
պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Ֆրանսիայի խորհրդարանականների այցելությունները Հայաստան: Սերժ Սարգսյանի խոսքով` բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները լավ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ ՀՀ Նախագահը ողջունելի է համարել նաև այն հանգամանքը, որ Հայաստան կատարած այցերի ընթացքում ավելի մեծ թվով ֆրանսիացի օրենսդիրներ են ուղևորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, նրա խոսքով, կարևոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից։

Ֆիլիպ Կալտենբախը գոհունակությամբ է խոսել Հայաստանում իր հագեցած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, քննարկումների, նաև ապակենտրոնացված համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի վաղեմի բարեկամն է և մշտապես նրա կողքին է, նշել է, որ խորհրդարանականներն ամեն ջանք կգործադրեն առավել ամրապնդելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները:

Երկուստեք մեծապես կարևորվել է միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության զարգացումը, որը, կողմերի համոզմամբ, հանդիսանում է հայ-ֆրանսիական բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչը։ ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը համակարծիք են եղել, որ այս առումով միջպետական հարաբերություններում նշանակալի ավանդ ունեն նաև երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, անդրադարձել մեր տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Ֆիլիպ Կալտենբախը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը որոշակիորեն կնպաստի գործընթացի խաղաղ կարգավորման նոր հնարավորությունների որոնմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]