1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտաշատում անցկացվեց Էբոլա հիվանդության վերաբերյալ դասախոսություն

Արտաշատում անցկացվեց Էբոլա հիվանդության վերաբերյալ դասախոսություն

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանի դահլիճում սեպտեմբերի 22-ին Էբոլա վիրուսի վերաբերյալ անցկացվեց դասախոսություն, որը վարում էին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտոնի համաճարակաբաններ Լուսինե Պարոնյանը եւ Սյուզաննա Մելիքջանյանը: Դասախոսությանը, որը նախաձեռնել էր մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, մասնակցում էին մարզի բոլոր տարածաշրջանների առողջապահական  կենտրոնների ղեկավարները, շտապօգնության ծառայության եւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի աշխատակիցները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաճարակաբանները խոսեցին հիվանդության տարածման հնարավոր ուղիների մասին: Նրանք հանգամանորեն ներկայացրեցին, որ հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման հետեւանքով. վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից` նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել եւ այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Հիվանդության ախտանիշներն են. գլխացավ, արյունային փսխման զանգված, արյունային սուր փորլուծություն, սուր մկանային ցավեր, արյունահոսություն աչքերից, քթից, լնդերից եւ ականջներից: Այդ ամենի հետ մեկտեղ, մարմնի ջերմությունը բարձրանում է 39-40 աստիճան:

Դասախոսները խորհուրդ տվեցին ախտանիշներից որեւէ մեկի դեպքում դիմել լաբորատոր հետազոտման, հրաժարվել ինքնաբուժումից, եւ որ ամենագլխավորն է` մոռանալ աֆրիկյան երկրներ այցելության մասին, հատկապես` Գվինեա, Նիգերիա, Սիեռա Լեոնե, Լիբերիա: Լուսինե Պարոնյանը եւ Սյուզաննա Մելիքջանյանը նշեցին, որ նախարարությունն արդեն պատրաստել է հուշաթերթիկներ, որոնք շուտով կբաժանվեն մարզի բոլոր բժշկական կենտրոններին:

Հանդիպման վերջում հյուրերը պատասխանեցին բժիշկների հուզող հարցերին:

 Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որից էլ ծագել է հիվանդության անվանումը: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, եւ 90 տոկոս դեպքերում ավարտվում է մահով:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]