Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժելու ուղղությամբ իրականացվող քայլերը

 ՀՀ վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության 
ժխտողականությունը քրեորեն պատժելու ուղղությամբ իրականացվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը տարբեր բնագավառներում: «Մենք ողջունում ենք ձեր այցը Հայաստան, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում բարձր մակարդակի փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական կապերն ունեն մեծ նշանակություն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Կալտենբախին՝ հայանպաստ գործունեություն իրականացնելու, մասնավորապես տարբեր հարթակներում միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնելու համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժելու ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:

Կառավարության ղեկավարը շեշտել է նաև Ֆրանսիայի մեծ դերակատարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆիլիպ Կալտենբախը շեշտել է երկու երկրների միջև ամուր կապերի առկայությունը և նշել, որ նման փոխայցելությունները նոր թափ են հաղորդում տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հաստատված համագործակցությանը:

Ֆիլիպ Կալտենբախն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ընդգծել է, որ նման ողբերգությունները միջազգայներոն չդատապարտելը հանգեցնում է դրանց կրկնության: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ սենատոր Կալտենբախը շեշտել է, որ Ֆրանսիան հետագայում ևս պատրաստ է ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական, քաղաքական հարաբերություններին, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները՝ նշելով, որ Հայաստանում ներդրումների ներգրավման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:  

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության անդամներին նվիրել է անվանական ժամացույցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]