Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ֆրանսիացի սենատորը քննարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ֆրանսիացի սենատորը քննարկել են 
Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվոթյան և հասարակաայնության  հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին:

Սենատոր Կալտենբախի խնդրանքով` նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]