Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թունիսի նախագահի թեկնածուների թիվը հասել է 25-ի

Թունիսի նախագահի թեկնածուների թիվը հասել է 25-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացողների թիվը սեպտեմբերի 22-ին հասել է 25-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ևս 9-ը թեկնածուներ պատրաստվում են գրանցվել: Թունիսի Նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: 

Իսլամիստական «Ան Նահդա» շարժումը հրաժարվել է թեկնածու ներկայացնել նախագահական ընտրություններում: Նախորդ շաբաթ իր թեկնածությունը հրաժարվել է ներկայացնել նաև երկրի վարչապետ Մահդի Ջամաան:

Նախագահական ընտրությունները Թունիսում կկայանան նոյեմբերի 23-ին: Մինչ այդ, հոկտեմբերի 25-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Թունիսում սեպտեմբերի 8-ից սկսվել է թեկնածուների գրանցումը: Այսօր նախագահի թեկնածուների գրացման վերջին օրն է: Երկրում գործող օրենքի համաձայն՝ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ: Թունիսի նախագահի թեկնածուն պետք է լինի 35 տարին բոլորած մուսուլման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]