Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել մարիխուանա պարունակող սոուս

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել մարիխուանա պարունակող սոուս

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մարիխուանայի օրինական վաճառքի կենտրոններում գնորդներին սկսել են առաջարկել են նորույթ՝ կանեփ պարունակող սոուս պիցցայի համար: Այն կոչվել է Podey Pizza: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ցանկացողները կարող են ձեռք բերել այն 20 դոլարով՝ ներկայացնելով բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսը: 

Podey Pizza ընկերության ներկայացուցիչ Սթիվ Թոմասը նշել է, որ կանեփային սոուսով 3 կտոր պիցցան բավական է լավ բուժվելու համար: Նրա խոսքով` ընկերությունում երկար ժամանակ աշխատել են, որպեսզի սոուսը խոտաբույսի համ չունենա:

ԱՄՆ-ն այն երկրներից է, որտեղ մասամբ օրինականացված է մարիխուանան: Մասնավորապես, մի քանի նահանգներում թեթև թմրանյուրը թույլատրվում է օգտագործել բժշկական նպատականերով:

Սոուսը դարձել է առաջինը, որ պարունակում է մարիխուանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]