Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերջերս տեղացած անձրեւները նպաստավոր են եղել Գեղարքունիքի գյուղատնտեսության համար

Վերջերս տեղացած անձրեւները նպաստավոր են եղել Գեղարքունիքի գյուղատնտեսության համար

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի օրերին Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ տեղացած հաճախակի եւ հորդառատ անձրեւները նպաստավոր պայմաններ են ստեղծել գյուղատնտեսության ոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, տեւական չորային  եղանակներից հետո մարզում տեղացած տեղումները նպաստավոր են եղել ինչպես հողագործության, այնպես էլ` անասնապահության բնագավառների համար: Անձրեւներն առավելապես խթանել են աշնանացան ցորենի ցանքը` փափկեցնելով երաշտի հետեւանքով կապված վարելահողերը եւ նպաստավոր պայմաններ ստեղծելով վարի ու ցանքի աշխատանքների համար:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ` մարզում արդեն կատարվել է ավելի քան 7 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք, եւ այն այժմ ընթանում է ամբողջ թափով: Տեւական երաշտը դժվարին վիճակ էր ստեղծել նաեւ անասնապահոթւյան համար` չորացնելով արոտները եւ խաթարելով դրանց վերականգնումը, ինչի արդյունքում  նկատելիորեն ընկել էր անասունների մթերատվությունը: Գրանցված տեղումներից հետո չորացած արոտներն արդեն սկսվում են աստիճանաբար վերականգնվել:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]