Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մանկական կուրության կանխարգելման նորաբաց կենտրոնում ռուս երեխա կվիրահատվի

Մանկական կուրության կանխարգելման նորաբաց կենտրոնում ռուս երեխա 
կվիրահատվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը» աշխարհում միակ հիվանդանոցն է, որն ունի նորածնային կուրությունը ախտորոշող ու բուժող սարքավորումներ` ծննդատան հարկի ներքո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին` ներկայացնելով նորաբաց կենտրոնի վիրահատարանը: Կենտրոնը գտնվում է Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում:

«Վիրահատարանը եզակի է` աշխարհում չկա նմանատիպ վիրահատման սենյակ: Բոլոր սարքավորումները հատուկ նշանակություն ունեն ու նախատեսված են երեխաների կուրության բուժման համար: Սովորաբար, նման սարքավորումները կիրառվում են ակնաբուժարաներում, բայց նորածիններին, ում սպառնում է կուրությունը, երբեմն դժվար է տանել հատուկ ակնաբուժարան. փաստորոն, մենք ակնաբուժարանը բերել ենք իրենց մոտ: Բացի այդ, սա առաջին վիրաբուժարանն է, որը միացված է ինտերներտին: Այն ամենը, ինչ կատարվում է այս վիրահատարանում, հեռարձակվում է ինտերնետի միջոցով, և ես կարող եմ դիտել վիրահատությունն ու զրուցել վիրաբույժի հետ, երբ վերադառնամ Լոս Անջելես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ամերիկացի բժիշկը, ով Լոնդոնի իր գործընկերոջ հետ  օգնում է հայ բժիշկներին` բարելավել մասնագիտական կարողությունները մանկական կուրությունը բուժելիս:

«Քանի որ այս վիրաբուժական սենյակն առաջատար է, և հայ բժիշկները սովորում են նոր հմտություններ,  կենտրոնը համարվում է տարածաշրջանային գերազանցության կենտրոն: Երեկ մի ընտանիք իր երեխային բերեց Ռուսաստանից, որովհետև մոսկովյան բժիշկներն հիվանդի այս վիճակում չէին կարողանում ինչ-որ բան անել: Մենք պատրաստվում ենք վաղն այդ երեխային վիրահատել: Այդ վիրահատությունը կլինի առաջինն այս վիրահատարանում, քանի որ մի քանի այլ վիրահատություններ ևս արվել են կենտրոնում, բայց այլ վիրահատական սենյակում: Մենք վերահսկում էինք մյուս վիրահատությունները այս հիվանդանոցում, բայց մեր առաջին հիվանդն այստեղ վաղը կմտնի»,- նշեց բժիշկ Լին:

Նա հույս հայտնեց, որ Արևելյան Եվրոպայից շատ երեխաներ, ում սպառնում է կուրություն, կգանն այս կենտրոն:  «Քանի որ բժիշկները ամբողջ աշխարհից կարող են խորհրդատվություն տալ հայ բժիշկներին, սա կարող է համարվել միջազգային կենտրոն: Մենք շատ հպարտանում ենք մեր համագործակցությամբ, և հայ բժիշկները մեծ տպավորություն են թողնում իրենց մասնագիտական հմտություններով»,- հավելեց Թոմաս Լին:

Սեպտեմբերի 22-ին Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում բացվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմադրամի աջակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]