Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել Է գրեթե 2,8 հազարի

Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել Է գրեթե 2,8 հազարի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա տենդի վիրուսի զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայում հասել Է 2793-ի, վարակված Է 5762 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

ԱՀԿ-ն տվյալներ Է ներկայացրել սեպտեմբերի 18-ի դրությամբ: Ավելի վաղ հաղորդվել Էր 2,3 հազար մահացածների եւ 5,3 հազար վարակվածների մասին:

Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայի տարածքում: Ներկայում վարակման դեպքեր են գրանցված արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական Է համարել հիվանդության բուժման համար փորձարարական դեղորայքի օգտագործումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am