Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Նազարյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

Կարեն Նազարյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան 
բարեկամության խմբի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին:

Սենատոր Կալտենբախի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]