Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը

Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի է ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին` ուղղված տնտեսության և զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը:

Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]