Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթե Թուրքիան կանգնած չէ Դեր Զորի եկեղեցու պայթեցման թիկունքին, պետք է դատապարտի ահաբեկչությունը. Վիգեն Սարգսյան

Եթե Թուրքիան կանգնած չէ Դեր Զորի եկեղեցու պայթեցման թիկունքին, պետք է 
դատապարտի ահաբեկչությունը. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը լիարժեքորեն դատապարտված, ճանաչված և պատժված չէ, այն շարունակվում է: Դրա մասին է վկայում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը: Այս մասին նշում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ: «Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ` քաղաքականության: Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմեական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից: Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին այն հռչակվել է համազգային ուխտատեղի Արամ Ա կաթողիկոսի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]