Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը ժամանել Է Աջարիա՝ ծանոթանալու տարերքի հետեւանքներին

Վրաստանի նախագահը ժամանել Է Աջարիա՝ ծանոթանալու տարերքի հետեւանքներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահը ժամանել Է Աջարիա: Պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել Է սեպտեմբերի 20-21-ին տեղացած սաստիկ անձրեւների հետեւանքով տուժած տարածաշրջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Պետության ղեկավարը տեղում կծանոթանա ստեղծված  իրադրությանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 20-ի գիշերը տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Բաթումում հեղեղվել են փողոցները եւ բնակելի շենքերի նկուղները: Ներկայում իրադրությունը կայունացել Է, թեեւ համապատասխան ծառայությունները շարունակում են ջուրն արտամղել շենքերի նկուղներից:

Անձրեւն ակտիվացրել Է սողանքային երեւույթները Խելվաչաուրի եւ Քոբուլեթի մունիցիպալիտետներում: Տարածաշրջանում շարունակվում են վերականգնման ու մաքրման աշխատանքները: Հատուկ հանձնաժողովը հաշվում Է տարերքի պատճառած վնասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]