Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արտաշատի ԲԿ»-ում բացվեց ինտենսիվ թերապիայի հիմնանորոգված հիվանդասենյակ

«Արտաշատի ԲԿ»-ում բացվեց  ինտենսիվ թերապիայի հիմնանորոգված հիվանդասենյակ

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ն մանկական բաժանմունքում տեղի ունեցավ հիմնանորոգված ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, խորհրդական Ալբերտ Յակուբովը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկու մահճակալով հիվանդասենյակը վերազինված է մանուկների առողջության համար խիստ անհրաժեշտ թթվածնային քաղցը հագեցնող, թոքերին եւ սրտին թթվածին մատակարարող վեց արդիական սարքավարումներով: Սենյակն ունի նաեւ սանհանգույց, լոգարան` մշտական տաք եւ սառը ջրով:

Այսուհետեւ թթվածնային քաղցով ծնված երեխաները 24 ժամ շարունակ այդ սարքավորումների օգնությամբ կստանան կանոնավոր բուժում: Հիվանդանոցի համար այս բարեգծությունն արել է  Կարեն Յակուբովը: Նրա խոսքով, իր երեխան մի քանի տարի առաջ բուժվել է այդ հիվանդանոցում: Տեսնելով հիվանդանոցի անբարենպաստ պայմանները` նա այս բարեգործությունն արել է, նպատակ ունենալով փրկել բազմաթիվ մանուկների կյանքեր:

Հիվանդանոցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ սա կարեւորագույն օգնություն է երեխաների համար: Նման սարքավորումներ հիվանդանոցն ընդհանրապես չի ունեցել: Նա ցանկացավ, որ Յակուբովի ֆինանսական միջոցներն այնքան մեծ լինեն, որ նա մի օր կարողանա հիմնանորոգել հիվանդանոցի մանկական բաժանմունքը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]