Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունը ահազանգում է կապի ոլորտի խնդիրների մասին

Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունը ահազանգում է կապի ոլորտի 
խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կապի ծառայություն մատուցող 3 օպերատորների (Beeline, Orange, Vivacell mts) կողմից առաջարկվող նոր ծառայությունը խախտում է  սպառողների իրավունքները և  դժգոհությունների տեղիք տալիս:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունից, խնդիրն առնչվում է այն ծառայությունը, որով բաժանորդը, պահպանելով կոդն ու համարը, կարող է դառնալ այլ օպերատորի բաժանորդ: Մասնավորապես, օպերատոր փոխած բաժանորդին զանգահարող բաժանորդները չեն ստանում պատշաճ տեղեկատվություն այն մասին, որ բաժանորդն արդեն գտնվում է այլ օպերատորի տիրույթում, և մատուցվող ծառայության արժեքն էականորեն տարբերվում է նախատեսվածից (0-50 ՀՀ դրամ): Ստացվում է քաղաքացին կատարում է զանգ՝ նախատեսելով 1 րոպեի համար վճարել պայմանական 5 ՀՀ դրամ, սակայն չստանալով պատշաճ տեղեկատվություն, խոսակցության ավարտից հետո միայն պարզում, որ խոսակցության 1 րոպեի արժեքը կազմել է օրինակ 35 կամ 50 ՀՀ դրամ:  Սպառողների տեղեակացված լինելու իրավունքն ապահովելու և պաշտպանված լինելու նպատակով հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է նաև, որ փոփոխված օպերատորին զանգ կատարելիս լսվում է ոչինչ չասող կարճ ձայնանշան, և այդ ձայնանշանով հնարավոր է կողմնորոշվել և չշարունակել խոսակցությունը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունից տեղեկացնում են, որ քաղաքացիների մոտ կան նաև այլ դժգոհություններ: Մասնավորապես, Beeline ընկերությունը կարճ հաղորդագրությունների տեսքով ներկայացնում է որևէ ծառայություն, որը կարող է ակտիվանալ անգամ 1 անզգույշ շարժումից, ընդ որում մատուցվող ծառայության մասին տեղեկատվությունը ևս տրամադրվում է թերի, դեռ ավելին՝ ծառայությունը չապակտիվացնելու պարագայում անգամ կանխավճարային փաթեթների դեպքում գոյանում է պարտք: Նման խնդրի բախվելիս սպառողներին խորհուրդ ենք տալիս կարդալուց հետո զանգ կատարել միայն հաղորդագրությունը փակելուց հետո՝ չօգտվելով հաղորդագրության մեջ առկա հղումներից:  Այս խնդիրը ևս գտնվում է հակամրցակցային գործունեության դաշտում: 
Orange ընկերության հետ կապված խնդիրը  կայանում է նրանում, որ հետվճարային համակարգից օգտվող քաղաքացիները ստիպված են վճարել այն դեպքում, երբ նրանց մատուցվում է ոչ ամբողջական ծառայություն, և ելքային զանգերն արգելափակված են:

Vivacell mts ընկերության հետ կապված խնդիրը կայանում է նրանում, որ երբ լրանում է կանխավճարային փաթեթով նախատեսված գումարի օգտագործման համար տրամադրված ժամկետը, իսկ հաշվեկշռում շարունակում է գումար մնալ, վերջինս ուղղակի յուրացվում է (զրոյանում), ոչ թե սահմանափակվում օգտագործումը:
Ուսումնասիրությունն իրականացվել է երևանյան 200 բնակարաններում՝ ներառելով 674 քաղաքացու և 903 բաժանորդի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]