Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

Նախագահն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2014թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման, սալիկապատման, տանիքի նորոգման ու պատուհանների փոխարինման հետ միասին անցկացվել են նաև ջեռուցման և ջրամատակարարման նոր համակարգեր, կառուցվել է խոտածածկ մարզահրապարակ, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, ցանկապատվել և կանաչապատվել է դպրոցի ամբողջ տարածքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ կոնյակի, գինու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ձեռնարկության հիմնանորոգման, արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման և որակի վերահսկողության համակարգերի ներդրման քաղաքականության արդյունքում ձեռք է բերել իտալական արտադրության ժամանակակից խաղողի մթերման և գինու արտադրության նոր առաջնային հոսքագիծ: Արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին: Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորություններն այսօր թույլ են տալիս մթերելու տարեկան մինչև 20.000տ խաղող և մինչև 20.000տ պտուղբանջարեղեն: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, 2014թ. նախատեսվում է մթերել 10.000տ բանջարեղեն, որից՝ 8000տ լոլիկ, 500տ պտուղ և 4000տ խաղող: Նշվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազար դրամ միջին աշխատավարձով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]