1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի դատախազությունը հավաստել Է Սահակաշվիլիի բանկային հաշիվների կալանադրումը

Վրաստանի դատախազությունը հավաստել Է Սահակաշվիլիի բանկային հաշիվների կալանադրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 22-ին հավաստել Է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բանկային հաշիվների կալանադրման վերաբերյալ տեղեկատվությունը, որը մեղադրվում էԷ պետական միջոցները վատնելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Անցած շաբաթ հայտնի է դարձել ինչպես Սահակաշվիլիի, այնպես Էլ նրա ազգականների՝ տիկնոջ, մոր եւ տատի, շարժական ու անշարժ ունեցվածքի կալանման մասին: Համապատասխան որոշումն օգոստոսի 29-ին ընդունվել Էր Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 3-ին, վճռաբեկ դատարանի կողմից դատախազության միջնորդության հիման վրա:

«Մենք հաստատում ենք Սահակաշվիլիի բոլոր բանկային հաշիվների կալանադրման մասին տեղեկատվությունը»,-հայտնել Է գլխավոր դատախազության մամուլի ծառայության աշխատակցուհին: Ընդսմին նա չի ճշտել, թե հատկապես ինչ հաշիվներ եւ որ բանկերում են կալանադրվել:

Իր հերթին Սահակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն հայտարարել Է, որ դատախազության կողմից կալանադրված հաշիվներ գոյություն չունեն: «Դատախազությունը կալանադրել Է գոյություն չունեցող հաշիվներ Վրաստանի առեւտրային բանկերում: Սահակաշվիլիի անունով նման հաշիվներ պարզապես գոյություն չունեն»,-ասել Է նա:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականի նոյեմբերին երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո եւ այն ժամանակվանից հայրենիք չի վերադառնում: Ընդսմին նա հրաժարվում Է պատասխանել դատախազության հարցերին եւ չի համագործակցում հետաքննության հետ:

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիին մեղադրանքներ Է առաջադրել երեք քրեական գործով՝ պետական միջոցների վատնում անձնական կարիքների համար, խոսքը մոտավորապես հինգ միլիոն դարի մասին Է, նա նաեւ պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցան ցրելու գործով պաշտոնեական լիազորությունները վերազանցելու եւ այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գերաշվիլիին ծեծի ենթարկելու մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]