Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանյան բանակը 72 ժամում ավելի քան 50 զինյալների է ոչնչացրել

Լիբանանյան բանակը 72 ժամում ավելի քան 50 զինյալների է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան բանակը 72 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևելքում գտնվող Արսալի շրջանում ավելի քան 50 զինյալների է ոչնչացրել, այդ թվում` խմբավորման ղեկավարներին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ձերբակալվել են 140 զինյալներ, որոնցից 35-ը խոստովանել են, որ մասնակցել են բախումներին: Լիբանանյան բանակի շուրջ 5 հազար զինվորներ շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել երկրի հյուսիսում գտնվող Բեքաա և Արսալ շրջաններում: Բանակի գործողություններին աջակցում են լիբանանյան օդային ուժերը:

Լիբանանյան բանակի ղեկավարությունը նախորդ շաբաթվա վերջին տեղեկացրել էր, որ բանակը տարածվել է Արսալի շրջանում և կպայքարի ահաբեկչության դեմ: Ղեկավարությունը նաև նշել էր, որ բանակը չի հանդուրժի որևէ ահաբեկչություն և կպայքարի նրանց դեմ` որտեղ էլ լինեն:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը գնդակահարել է իր մոտ գտնվող լիբանանցի Մուհամմադ Համի անունով զինվորին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]