1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում ԻԼԻՊ- ին հարվածելու համար

Վաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-
ին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորմանն օդային հարվածներ հասցնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը: Նրա խոսքով, Իրաքը միջազգային հանրությանը խնդրել է պաշտպանել իրեն ԻԼԻՊ-ից: «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ մենք ունենք իրավական հիմք հարված հասցնելու համար, եթե նախագահը համապատասխան որոշում ընդունի»,- նշել է նա:

Ավելի վաղ Օբաման ստորագրել էր Սիրիայի Ազատ բանակին զինելու թույլտվության փաստաթուղթը: Համաձայն փաստաթղթի՝ ԱՄՆ-ը 500 միլիոն դոլար կտրամադրի Ազատ բանակին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին կրկին հաստատել է, որ իր երկիրը չի մասնակցելու ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: Այն իր օգնությունն Իրաքի հյուսիսային տարածքներին տրամադրել է զենքի տեսքով:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դե պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք առկա ենայդ թվում` նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]