Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուսանողներն անկախության օրը նշել են Արագածի գագաթին

Ուսանողներն անկախության օրը նշել են Արագածի գագաթին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհուրդը ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշել է Արագածի գագաթը հաղթահարելով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  արշավին մասնակցել են  շուրջ 100 ուսանող։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ղեկավար Կարեն Ակոպյանը նշել է, որ խորհրդանշական այս օրը պատահական չեն ընտրել՝ նման միջոցառում նախաձեռնելու համար։ «Յուրաքանչյուր ուսանող, հասնելով  Արագածի գագաթին, հաղթահարում է դժվարություններ՝ միեւնույն ժամանակ հասկանալով անկախության գինը։ Անկախություն ձեռք բերելու համար պետք է առաջ շարժվել, ուղղություն ձեռք բերել դեպի բարձունքները։ Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր եւ հարգանք ներարկել պետական տոների հանդեպ, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղիով են ձեռք բերվում»,- ասել  է Կարեն Ակոպյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ արշավին մասնակցում էին ուսանողներ ոչ միայն պետական բժշկական համալսարանից, այլեւ տարբեր բուհերից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից եւ այլն։

Նշենք, որ սեպտեմբերքսանմեկյան արշավը ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]