1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ մտավորականությունը պահանջատիրության հարցն իրավական հարթակ տանելը համարում է ամենաճիշտը

Հայ մտավորականությունը պահանջատիրության հարցն իրավական հարթակ տանելը 
համարում է ամենաճիշտը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մտավորականները Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցն իրավական հարթակ տեղափոխելը համարում է ամենաճիշտ ճանապարհը: Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ողջունեց Հայոց ցեղասպանության պահանջատիրության հետ կապված խնդիրները իրավական դաշտ տեղափոխելու նախաձեռնությունը` միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ հայությունը դրան դեռևս լիակատար պատրաստ չէ:

«Իրավական հիմունքներն ու մոտեցումներն ամենաճիշտն են: Մենք միշտ ասում ենք, որ գերմանացիները ընդունեցին հրեաների Հոլոքոստը, բայց մոռանում ենք, որ տեղի ունեցավ դատավարություն: Բայց ինչքանով ենք մենք պատրաստ բոլոր հարցերը տանել իրավական դաշտ, որովհետև իրավական հարթության մեջ դու պետք է պատրաստ լինես ներկայացնել քո բոլոր հիմնավորումները և ընդունել դատարանի որոշումը: Հուզական տարրը պետք է բացառել: Դատական գործընթացը բացառում է թշնամությունը և հուզական մոտեցումները, եթե մենք փորձենք առաջնորդվել նման մոտեցումներով, համոզված եղեք, որ մենք կպարտվենք»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` ասաց Բաբայանը` հավելելով, որ անելիքները շատ են: Ռուբեն Բաբայանի կարծիքով` նախաձեռնողը  պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական անձ:

Գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանն էլ նկատեց, որ գործընթացը պետք է շատ ավելի վաղ սկսված լիներ: «Ինչքան շուտ այս գործընթացն սկսվի` թեկուզ հենց վաղվանից, այնքան լավ: Մենք շատ  ենք ուշացրել: Պետք է որակյալ, բարձրակարգ փաստաբաններ վարձել, որոնք կարող են մեր պահանջատիրության հայցը ներկայացնել: Իրավական այս գործընթացներն ամենաճիշտ ուղին են»,-ասաց նա:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի դիտարկմամբ` թուրքական իշխանությունները, ընդունելով, որ 1915 թվականին հայերի տեղահանություն է եղել, պետք է նաև դրա հետևանքների համար պատասխան տան:

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է, որ այս տարի պատրաստվում է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,-ասել է Արամ Ա-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]