Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դիլիջանը դարձել Էր սիրողական սպորտի կենտրոն

Դիլիջանը դարձել Էր սիրողական սպորտի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շուրջ 100 հեծանվորդ մասնակցեցին սեպտեմբերի 21-ին Դիլիջանում կայացած սիրողական հեծանվորտի «Մարզային գավաթ» առաջին  մասայական մրցաշարին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ,Հայաստանի սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, մասնակիցները հատեցին 10 կիլոմետր երթուղի Դիլիջանի կենտրոնում եւ տեղի ազգային զբոսայգում:    

Անտոնյանի խոսքով, այս մրցաշարի հիմնական նպատակն Էր քարոզել հեծանվային մշակույթի զարգացումը եւ առողջ ապրելակերպը Հայաստանում: Այն նախատեսվում Է շարունակել ՀՀ տարբեր մարզերում եւ Արցախում:

 Նա նշեց, որ նման միջոցառումների անցկացումը հայ հեծանվորդներին հնարավորություն կընձեռի ձեւավորել իրենց հավաքականը  եւ մասնակցել սիրողական հեծանվասպորտի միջազգային մրցումներին:

Անտոնյանը տեղեկացրեց, որ այս միջոցառումը նվիրված Էր ՀՀ ազգային տոնին՝ Անկախության օրվան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]