1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քարդաշյանի հետույքը հիշատակելը թանկ է նստել թուրք հաղորդավարի վրա

Քարդաշյանի հետույքը հիշատակելը թանկ է նստել թուրք հաղորդավարի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական HaberTurk հեռուստաալիքի «Պատմության հետին սենյակը» ծրագրի հեղինակ Մուրադ Բարդաքչըն տուգանվել է Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի կողմից եթերում Քիմ Քարդաշյանի հետույքի մասին խոսելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Սեպտեմբերի 6-ի հաղորդման ժամանակ Բարդաքչըն պատմել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի` ազգությամբ հայ լինելու մասին և ցուցադրել նրա կատարմամբ հանրահայտ երգի տեսահոլովակ: Երգի հնչելուց հետո ծրագրի ինտերնետային հասցեին և հաղորդավարի հեռախոսահամարին ունկնդիրները հաղորդագրություններ են ուղարկել և դժգոհել հայերեն երգ հնչեցնելու համար:

Դրան ի պատասխան Բարդաքչըն ուղիղ եթերում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ևս 2 հայերեն երգ է հնչեցնելու: Միաժամանակ նա ասել է. «Քիմ Քարդաշյանի մեծ հետույքին եք նայում, նա էլ է հայ: Ինչո՞ւ եք հայի հետույքին նայում»:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հաղորդավարի նման խոսքերը եթերային չի համարել և սահմանել է տուգանք 600 հազար թուրքական լիրայի (շուրջ 267 հազար ԱՄՆ դոլար) չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]